Առողջապահություն 4.2010
Կին եվ տղամարդ
Յուրաքանչյուր մարդ անկրկնելի է և ինքնատիպ: Ինչպես որ չկան երկու իրար նման տերևներ, այնպես էլ չկան երկու իրար նման մարդիկ: Այնուամենայնիվ, կնոջ և տղամարդու միջև եղած տարբերություններն առավել ցայտուն են և, հավանաբար, ավելի հետաքրքրական: Տարբեր են անգամ միևնույն անունն ունեցող ներքին օրգանների աշխատանքն ու հատկությունները` սրտխփոցի հաճախականություն, արյան բաղադրություն, նյութափոխանակություն և այլն...
Պարզվում է, որ հոգեկան կերտվածքի առումով նույնպես կան բազմաթիվ տարբերություններ (հետաքրքրություններ, ընկալման առանձնահատկություններ, ակտիվություն, դիտողականություն, վերլուծելու և գնահատելու ունակություն և այլն):
Նախ նշենք, որ խոսքը վերաբերում է «միջին տիպական» կնոջը և տղամարդուն: Փորձենք առանձնացնել հիմնական տարբերությունները: Աղյուսակում բերված են տղամարդկանց և կանանց առավել զարգացած հատկանիշները:
Ընկալման առանձնահատկությունները
Ընկալման տեսակետից տղամարդու մեջ գերակշռում է տեսնելու հատկությունը: Կնոջ համար ավելի կարևոր է խոսքը, այսինքն այն, ինչ լսում է: Պատահական չէ, երբ ասում են`«տղամարդը սիրում է աչքերով, կինը`ականջներով» :
Ընկալման արագությամբ և հոգեկան ակտիվությամբ կանայք նկատելիորեն գերազանցում են տղամարդկանց: Օրինակ, նրանք ավելի արագ են կարդում, ավելի շատ մանրամասներ են հիշում և փոխանցում, քան տղամարդիկ:
Ինտուիցիա` ներըմբռնում
Տղամարդն ըմբռնում ու գնահատում է իրավիճակն ամբողջությամբ, կինն ուշադրությունն ավելի շուտ կենտրոնացնում է մանրուքների վրա:
Հետաքրքիր է դիտել, թե ինչպես են, օրինակ, կանայք և տղամարդիկ լուծում գրքի ձեռքբերման հարցը: Վերջիններս (մեծ մասամբ) անպայման կնայեն բովանդակությունը, իսկ կանայք, որպես կանոն, կբացեն մի քանի էջ և կտեսնեն, թե ինչ կա այնտեղ և ստացված տպավորությամբ էլ կորոշեն` գնել, թե ոչ:
Մանրուքների հանդեպ կանանց հետաքրքրասիրությամբ էլ պայմանավորված է նրանց դիտողականությունը, որն էլ ինտուիցիայի աղբյուրն է: «Ես զգում եմ, որ դա այդպես է» փաստարկը կանանց զինանոցից է: Այս նախազգացումը կնոջը հիմնականում չի դավաճանում և եթե ասում է`«ՙես գիտեմ, որ իր հետ որևէ մեկը կա» (նկատի ունենալով մրցակցուհուն), դեպքերի 90%-ում նա ճիշտ է, թեև չի կարող այն ապացուցելու որևէ փաստարկ բերել: Դեռ Ռ.Քիիմենգն էր նշում.«Կնոջ կռահելու կարողությունն ավելի ճշգրիտ է, քան տղամարդու ինքնավստահությունը»:
Մանրուքների և մանրամասների նկատմամբ կանանց մեծ ուշադրությունը խանգարում է նրանց նկատելու հիմնականը:
Մյուս կողմից` թեստավորման արդյունքներից պարզվել է, որ տրամաբանական մանրակրկիտ վերլուծության դեպքում կանայք դիպուկ խոսքով չեն զիջում տղամարդկանց:
Դիտողականություն
Առավել սթրեսային կամ վտանգավոր իրավիճակներում կինն ավելի շուտ է շփոթվում և կորցնում այդ հատկությունը, մինչդեռ տղամարդու ուշադրությունը սրվում է:
Կանայք ավելի արագ և հեշտությամբ կարող են հասկանալ` ելնելով մարդու միմիկայից, շարժմունքից, հայացքից, որն էլ նրանց նուրբ ինտուիցիայի գաղտնիքն է: Արդյունքում ստացվում է, որ տղամարդուն շատ դժվար է կնոջը խաբելը, իսկ կինը տղամարդուն հեշտությամբ կարող է խաբել: Եթե կինը չի արտահայտվում այդ մասին, չի հետևում, թե նա կասկածներ չունի: Շատ հաճախ կինը լռում է, որովհետև վախենում է հարաբերությունները սրելուց:
Խառնվածք
Հոգեբանների դիտարկումները վկայում են, որ տղամարդկանց շրջանում ավելի հաճախ են հանդիպում խոլերիկ խառնվածքով մարդիկ: Հենց նրանց է բնորոշ կամային հակազդումների, համառության/ինքնավստահության, էներգիայի, անհամբերության հստակ արտահայտումը: Տղամարդը սովորաբար ավելի շատ աչքի է ընկնում արտաքին ագրեսիվությամբ, համառությամբ և կոպիտ ճնշմանը դիմադրելու կարողությամբ: Հենց այդ պատճառով էլ խոլերիկ խառնվածքը կարելի է դիտարկել որպես «տղամարդուն բնորոշ (տղամարդկային, առնական) խառնվածք»:
Կանանց ավելի շատ համապատասխանում են սանգվինիկ և մելանխոլիկ խառնվածքները: Նրանք շարժունակ են, զգացմունքային, փոփոխական տրամադրությամբ: Որպես կանոն, կինն ագրեսիվ է դառնում, եթե իրեն դժբախտ է զգում:
Տղամարդկանց վճռականությունը և ռիսկի դիմելու հակվածությունը լրացվում է կանանց զգուշավորությամբ, կոպտությունը` նրբանկատությամբ, անտարբերությունը (անփութությունը) կենցաղային մանրուքների հանդեպ գեղագիտական (էսթետիկ) բարձր պահանջներով:
Տղամարդիկ սիրում են, երբ հաջողվում է արտահայտել իրենց կամքը, դիմացկունությունը, ուժն ու «կամային այլ որակները» կամ զուտ ինտելեկտուալ ընդունակությունները, այն դեպքում, երբ կանայք ձգտում են հումանիտար ոլորտին, այն ամենին, ինչ վերաբերում է մարդուն և իր ներաշխարհին:
Հուզականություն
Կանանց բնորոշ է հուզականությունը: Սովորաբար տղամարդիկ կարողանում են զսպել սեփական հույզերը, իսկ դա կնոջից պահանջելն անիմաստ է: Կանանց տրամադրության փոփոխությունները (անկումներն ու վերելքները) հսկայական են: Հայտնի ասացվածք է` «Սիրող կինը երկնքից իջած հրեշտակ է» կամ «Չար կնոջ համեմատ սատանան անմեղ մանկիկ է»:
Կանայք ավելի բուռն են արձագանքում խրախուսանքներին և պատիժներին, ավելի ցավագին են հակազդում բախումներին (կոնֆլիկտներին) ու անհաջողություններին աշխատավայրում և տանը: Կինը ծիծաղում է, երբ կարող է, և լացում` երբ ցանկանում է:
Կանանց մոտ գերակշռում է իրադարձությունների նկատմամբ հուզական վերաբերմունքը: Բավական լավ է զարգացած նրանց երևակայությունը, ֆանտազիան, որի արդյունքում երբեմն այնպիսի մտահղացումներ են ծնվում, որոնցից տղամարդը կարող է միայն անսպասելիորեն ցնցվել: Կանանց ֆանտազիաները շատ են օգնում ինքնագովազդման և խնդիրներին օրիգինալ լուծումներ տալու հարցում:
Կանայք ավելի հաճախ են փոխում դեմքի արտահայտությունն ու կարող են արտահայտել մի քանի տասնյակ տարբեր զգացմունքներ (հույզեր): Տղամարդկանց մոտ, որպես կանոն, միայն երկուսն են արտահայտվում` զզվանքն ու անտարբերությունը: Առանձնապես արտահայտիչ են կանանց շրթունքների անկյունները:
Անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 26-35-43 հեռախոսահամարով:
14.01.2011 Կարդացեք նաև
Առողջապահության համակարգի առաջին պարբերականը`«Առողջապահություն» հանդեսը հիմնադրման օրվանից զինվորագրվել է բժշկական գիտելիքների, բուժման նորագույն մեթոդների, առաջավոր փորձի տարածման...
31.01.2011
Հանրապետության առողջապահության նախարարությունը խիստ կարևորում է աղետի գոտու բնակչության առողջության պահպանման խնդրի կարգավորումը...
28.01.2011
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 13-16-ը տեղի ունեցած Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 60-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում էին 53 երկրների 300 ներկայացուցիչներ...
27.01.2011
ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է մարզային հիվանդանոցների վերանորոգման ու ժամանակակից բուժսարքավորումներով հագեցման աշխատանքների կազմակերպումը...
26.01.2011
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության նախարար Չեն Չժուի հրավերով վերջերս Չինաստանում էր գտնվում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորած պատվիրակությունը...
25.01.2011
Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի ափսոսանք ու հիասթափություն կապրեր հանրապետության ողջ բժշկական հասարակայնությունը, հատկապես Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ողջ կոլեկտիվն ու ուսանողությունը..
24.01.2011 Բանալի բառեր. թիմիդին-ցԱՄՖ, պրոլիֆերատիվ ակտիվություն, RD բջջային կուլտուրա, ԴՆԹ-ի քանակը կորիզներում
Հայտնի է, որ բջջի վրա ազդող արտաքին գործոնները բազմազան են, որոնց ազդեցությունն իրականանում է որոշակի և կարևոր գործոնների միջոցով...
21.01.2011 Բանալի բառեր. կաթնաթթվային բակտերիաներ, կաթնամթերքներ, կոնսերվանտներ, սորբինաթթու, լակտոբացիլներ, ստրեպտոկոկեր
Ներածություն
Սննդի արդյունաբերության մեջ օգտագործում են տարբեր տեսակի կոնսերվանտներ` որպես միկրոօրգանիզմների աճը ճնշող արդյունավետ ինհիբիտորներ...
20.01.2011 Բանալի բառեր. ալերգիկ ռինիտ, մոմետազոն ֆուրոատ
Ռինոսինուսիտ անվանում են քթի և նրա հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքային հիվանդությունները: Քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումները, այսինքն` ռինիտները...
19.01.2011 Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ, խռմփոց
Քունն օրգանիզմի կենսագործունեության պարտադիր և կարևորագույն մասն է: Ներկայումս զարգացած երկրներում քնի խանգարումներին շատ մեծ ուշադրություն է դարձվում...
18.01.2011 Բշտախտ անվան տակ միավորվում են այն հիվանդությունները, որոնց ժամանակ մաշկի և լորձաթաղանթների վրա գոյացող առաջնային և հիմնային տարրը շճային բուշտն է...
17.01.2011 Արյունը հեղուկ հյուսվածք է, որը կազմված է պլազմայից և ձևավոր տարրերից` էրիթրոցիտներից, լեյկոցիտներից և թրոմբոցիտներից: Օրգանիզմում այն շրջանառում է արյունատար փակ համակարգում, որի կենտրոնական օրգանը սիրտն է...
13.01.2011 «Ապագան պատկանում է կանխարգելիչ բժշկությանը»:
Ն.Ի. Պիրոգով
Բոլոր հիվանդությունների շարքում սիրտ-անոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում ամենատարածվածը` դառնալով ընդհանուր մահացության ավելի քան 50%-ի պատճառը. տարեկան շուրջ 17 մլն մարդ մահանում է այդ հիվանդություններից...
12.01.2011
Առողջ սնունդ ասելով հասկանում ենք ռացիոնալ սնունդ, որն օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները բավարարող անհրաժեշտ սննդանյութերի և էներգիայի աղբյուրն է և որը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար...
11.01.2011
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
